Рубрика: Ֆիզիկա

Լաբորատոր Աշխատանք, Ֆիզիկա 8

Լաբորատոր աշխատանք

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի արտամղող ուժի որոշումը

  • Աշխատանքի նպատակը․

Հաշվել,ջրումն ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը․

  • Անհրաժեշտ սարքեր և նյութեր․

Ամրակալան կցորդիչով,ուժաչափ,դույլ,որի մեջ դրված է մարմինը /որի վրա ազդող արքիմեդյան ուժը պետք է որոշենք/,չափագլան,ջրթափ անոթ/արքիմեդի դույլ/,վերամբարձ և ջուր․

Փորձի ընթացքը

Ամրակալանի կցորդիչից ամրացրեցինք ուժաչափը,դույլի տակից կախեցինք մարմինը,որի ծավալը հավասար է դույլի ներսի ծավալին։ Մարմնի տակ տեղավորեցինք վերամբարձ, նրա վրա դրեցինք ջրթափ անոթը, նրա մեջ լցրեցի ջուր մինչև ծորակը՝ կարմիր գիծը։ Ջրթափ անոթի ծորակի տակ տեղադրեցի չափագլանը։ Մարմնի կշիռը օդում ՝ P0=1.5 Ն։

Սկսեցի վերամբարձը բարձրացնել,այնքան ժամանակ,մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ։ Ուշադիր նայելով ուժաչափին,ես տեսա, ինչքան մարմինը ընկղմվում է,այնքան ցուցմունքը փոքրանում է․ Երբ ամբողջությամբ ընկղմվեց ջրում, մարմնի կշիռը P1=0.5 Ն, ստացվեց, որի ջրից դուրս մղող ուժը՝ արքիմեդյան ուժը հավասար դարձավ՝

FA=P0-P1=1 Ն

Լցված ջրի ծավալով որոշեցի արքիմեդյան ուժը

FA=ρgV

Оставьте комментарий