1.Ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը:
2.Հանում ենք տեքստից տասը բառ, գրում, թե քանի տառ ու հնչյուն, ձայնավոր ու բաղաձայն հնչյուններ ունի տվյալ բառը: Օրինակ` թթենի-5 տառ, 6 հնչյուն, 3 ձայնավոր, 3 բաղաձայն
տղերք-5 տառ, 6 հնչյուն, 1 ձայնավոր, 4 բաղաձայն
դրեք-4 տառ, 5 հնչյուն, 1 ձայնավոր, 3 բաղաձայն
ամենքս-6 տառ, 7 հնչյուն, 2 ձայնավոր, 4 բաղաձայն
ծննդյան-7 տառ, 8 հնչյուն, 1 (2) ձայնավոր, 5 (6) բաղաձայն
նրան-4 տառ, 5 հնչյուն, 1 ձայնավոր, 3 բաղաձայն
ժպտում-5 տառ, 6 հնչյուն, 1 ձայնավոր, 4 բաղաձայն
Խոսքս-5 տառ, 6 հնչյուն, 1 ձայնավոր, 4 բաղաձայն
գնում-4 տառ, 5 հնչյուն, 1 ձայնավոր, 3 բաղաձայն
3.Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, գրում, թե քանի վանկ ունի այն, վանկատում ենք: Օրինակ` թթենի-3 վանկ` թը-թե-նի:
պարոննե՛ր- 3`պա-րոն-ներ
ականջ- 2`ա-կանջ
թափառական- 4`թա-փա-ռա-կան
տիկնայք- 2`տիկ-նայք
կյանքում- 2`կյան-քում
գալիս- 2`գա-լիս
աշխարհից- 3`աշ-խարհ-ից
գեղեցկություն- 4`գե-ղեց-կու-թյուն
գանձ- 1`գանձ
գահ- 1`գահ
Մարդու- 2`մար-դու
խոսվում- 2`խոս-վում
գործով- 2`գոր-ծով
ապրում- 2`ապ-րում
որդիդ- 2`որ-դիդ
4.Հանում ենք տեքստից տասը հնչյունափոխված բառ, գրում եղած հնչյունափոխությունները: Օրինակ` թթենի-ու-ը:
գեղեցկություն- ի-ու
ապրում- ե-ու
տղերք- ա-ե
ծնընդյան- ու-(ը)
ապրում- ե-ու
մարդին- ու-ի
…
5.Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հոմանիշները:
Թափառական-պանդուխտ
Սիրուն-գեղանի
Ամենքս-բոլորս
Ծննդյան-տարեդարձյան
Գանձ-հարստություն
Գոր-բան
Անմահ-անմեռ
Դարեդար-սերնդե-սերունդ
Որդի-զավակ
Ժպտում-ծիծաղում
Չար-վատթատ
Դուշման-թշնամի
Բերդ-ամրոց
Խավար-մութ
6.Հանում ենք տեքստից տասը բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հականիշները:
Սիրուն-տգեղ
Ամենքս-ոչմեկս
Տիկնայք-պարոնայք
Պարոնայք-տիկնայք
Չար-բարի
Որսի-դուստր
Անմահ-մահացու
Քաջ-վախկոտ
Գեղեցկություն-տգեղություն
7.Հանում ենք տեսքտից քսան բառ, ցույց տալիս կազմությունը, օրինակ` թթենի-պարզ ածանցավոր` թ(ու)թ (արմատ)+ենի (վերջածանց)
Պարոնայք- պարոն+այք
Տիկնայք- տիկին+այք
Գեղեցկություն- գեղեցկություն
Անմահ- ան+մահ
Տղերք- տղա+եր+ք
Հերթով- հերթ+ով
Աշխարհից- աշխարհ+ից
գալիս- գալ+իս
Մարդու- մարդ+ու
Ժպտում- ժպիտ+ում
Կյանքում- կյանք+ում
Խոսվում- խոս+վում
Գործով- գործ+ով
8.Բառարանի օգնությամբ առանձնանցում ենք 20 սոմատիկ դարձվածքներ (մարմնի տարեր մասերի անվանում-բառերով), դասավարում այբբենական կարգով, գրում բացատրությունները: Օրինակ` աչքից ընկնել-հիասթափվել:
—
9.Բլոգում պատմում եք բալլադը, գրում պատմության, կերպարների մասին:Տեսանյութով կամ ձայնագրությամբ ներկայացնել որևէ այլ ստեղծագործություն Հովհաննես Թումանյանից: Արտասանել այն, ներկայացնել, թե ինչպես եք հասկացել:
—
Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է: Ուսումնասիրում ենք նրա կյանքը, գործերը: Փոքրիկ ստեղծագործական աշխատանք ենք նվիրում նրան` վերնագրելով.Եթե հանդիպեի Մխիթար Սեբաստացուն…
Կենսագրություն՝
Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։
Եթե Հանդիպեի Մխիթար Սեբաստացուն
Եթե ես ունենայի հնարավորություն հանդիպել Մխիթար Սեբաստացուն, ես կհարցնեի թե ինչպես է նա հասել նման հաջողությունների, որն է եղել նրա մոտիվացիան: Նա եղել է այն մարդկանցից, ով իսկապես տաղանդավոր է, և մենք նրանից սովորելու շատ բան ունենք: