- Որ անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:
Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։
- Որն է հաղորդակից անոթնորի օրենքը:
Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։
- Ինչ է ջրաչափական խողովակ: Որ օրենքի վրա է հիմնված նրա գործողությունը:
Ջրաչափական խողովակի գործողությունը, Հաղորդակից անորների օրենքի հիման վրա է:
- Նկարագրեք շատրվանի գործողության սկզբունքը:
Նկարում պատկերված հաղորդակից անոթներից ձախը կողմում գտնվում է սովորական ապակե խողովակ է, իսկ աջը կողմում՝ կաթոցիկի ծայրով խողովակ: Անոթները միացնող ռետինե խողովակը մեջտեղում ամրացված է սեղմակով։ Ձախ անոթի մեջ ջուր լցնելիս, եթե ջրի ազատ մակերևույթն ավելի բարձր է, քան ծայրոցը, ապա սեղմակը հանելուց հետո կտեսնենք, որ ծայրոցը շատրվանում է։
- Օգտվելով այս բանաձևից՝ h1:h2=ρ2:ρ1 ապացուցեք հաղորդակից անոթների օրենքը նույն հեղուկի համար:
P2:P1=1 => h1:h2=1 h1=h2