Рубрика: Գրականություն

Գրաբարի օրեր, թարգմանչաց տոն,մաս՝3

Ուսուցում Վրէժի մասին

1․Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման:

Լսե՛ք,նա ասաց,աչքն աչքին դեմ,ատամի դեմ ատամին։

2Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն:

Ուրիշ բան ասեմ Ձեզ․Մի եղիր չարին հակառակ,բայց երբ,որ նա քեզ ապտակի աջ այտիդ,մյուս այտդ մոտեցրու։

3․Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո` թող ի նա եւ զբաճկոն քո:

Եվ,ով կկամենա դատի տալ քեզ և վերցնի քո հագուստը,տուր նրան քո բաճկոնը։

4․Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի` երթ ընդ նմա եւ երկուս:

Եվ,ով քեզ կստիպի անցնել մղոն,անցիր երկու։

5․Որում խնդրէ ի քէն. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն մի՛ դարձուցաներ զերես:

Տուր խնդրողին քեզնից,բայց քեզնից պարտք վերցնողից մի խուսափիր։

Рубрика: Գերմաներեն

Գրիմ եղբայրներ

Գրիմ եղբայրներ, (գերմ.՝ Brüder Grimm կամ Die Gebrüder Grimm; Յակոբ Գրիմ (հունվարի 4, 1785 — սեպտեմբերի 20, 1863) և Վիլհելմ Գրիմ (փետրվարի 24, 1786 — դեկտեմբերի 16, 1859)), գերմանացի լեզվաբաններ ու գերմանական ժողովրդական մշակույթի ուսումնասիրողներ։ Հավաքել են գերմանական բանահյուսության նմուշներ և հրատարակել «Գրիմ եղբայրների հեքիաթներ» անունը կրող մի քանի ժողովածուներում, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում։ Կարլ Լախմանի ու Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեի հետ միասին համարվում են գերմանական լեզվաբանության ու գերմանիստիկայի հիմնադիրները։ Կյանքի վերջում նրանք զբաղվել են գերմաներենի առաջին բառարանի ստեղծման աշխատանքներով։ Վիլհելմը մահացել է 1859 թվականի դեկտեմբերին՝ D տառի բաժինն ավարտելուց հետո։ Յակոբը եղբորից չորս տարի ավելի ապրեց և հասցրեց ավարտել A, B, C և E տառերը։ Նա մահացավ աշխատասեղանի մոտ՝ գերմ.՝ Frucht (միրգ) բառահոդվածի վրա աշխատելիս։Գրիմ եղբայրներգերմ.՝ Brüder GrimmԴիմանկար։