Рубрика: Գրականություն

Կոմիտասյան օրեր

կոմիտաս

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

1911 10/Զ

Աղեքսանդրիա»:

Հոդվածի աղբյուրը:

Նայել տեսանյութը: Քննարկել հաղորդման ընթացքում հնչած հետևյալ մտքերը.

  1. Մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե:
  2. Որքա՞ն է Կոմիտասը ներկա քո մեջ, քո կյանքում:
  3. Նոր սերունդը սիրում և լսում է Կոմիտաս. համաձա՞յն ես այս պնդման հետ:
  4. Հետաքրքրվեք ձեր մայրերից՝ ինչ օրորոցային կամ այլ երաժշտություն են հնչեցրել ձեզ համար ամենավաղ տարիքում:

  • Մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե:
  • Ես համաձայն եմ այս պնդման հետ: Ավելի լավ է մեկ հատ որակով և գերձանց քան հազար հատ ՛՛ճառ՛՛: Եվ դա չի վերաբերվում միային ձայնին, ավելի լավ է ընթանրապես չանել քան անել բայց կիսատ: Ինչոր բանով լուրջ զբաղվելիս շ, պետքե գնալ այն ուղուրյամբ, որտեղ դու կլինես լավագույնը:

    Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

    Հասարակագիտություն

    Մարդ և հասարակություն

    Բնության մեջ կան տարբեր շունչ կենդանիներ: Եվ շատերի մոտ հարց է առաջանում թե ինչով է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը աշխարհի ամենա զարգացած էակն է: Մարդը շատ բանով է տարբերվում կենդանիներից, բայց իմ կարծիքով ամենա հիմնական բանը դա գիտակցությունն է: Կենդանին չի կարող գիտակցել և հասկանալ իր ամեն մի քայլը, իսկ հասուն մարդը կարող է: Նաև մարդը կենդանուց տարբերվում է՝ արտաքինով, տրամաբանությամբ, մտածողությամբ ապրելակերպով և այլն:

    Рубрика: Без рубрики, Անգլերեն

    At the library

    Listen to the conversation and do the exercises to practise and improve your listening skills.Instructions

    Do the preparation exercise before you listen. Then do the other exercises to check your understanding

    We have a library at school. Our library is not very big, but there are many books in different languages. I do not like to read so much but I read from time to time.