Рубрика: Գրականություն

Գրաբարյան օրեր, թարգմանչաց տոն մաս՝4

1.Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:

Դարձյալ լսել եք,ինչ են ասել առաջներում։ Սուտ երդում մի տվեք,բայց կհատուցես քո Տիրոջը քո երդման փոխարեն։

2.Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս` զի աթոռ է Աստուծոյ:

Իսկ ես ասեմ Ձեզ։ Ընդհանրապես մի երդվեք,երկինքը մի հիշիր,որովհետև այն Աստծո աթոռն է։

3.եւ մի՛ յերկիրզի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ զի քաղաք է մեծի Արքայի:

Ոչ էլ երկրի անունով,որովհետև այն Աստծո ոտքի հենարանն է,և մի երդվիր Երուսաղեմով,այն մեծ արքայի քաղաքն է։

4.եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ:

Եվ մի երդվիր քո գլխով,քանի որ դու չես կարող ոչ սև,ոչ սպիտակ մազ չես կարող աճեցնել։

5.Այլ եղիցի ձեր բան` Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է:

Ձեր խոսքը պիտի լինի, այոն՝այո,ոչն՝ոչ,ավելի ասես,ձայն հանես,դա չարիք է։

Рубрика: Կենսաբանություն

Բջիջներ և հյուսվածքներ

Բջիջ (լատ.՝ cellula՝ խորշիկ, փոքր սենյակ[1], բջիջ, հունարեն՝ ցիտոս՝ անոթ, բջիջ), բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները[2]։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից[3]։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր[4]։

Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Հյուսվածքների տեսակներ

Էպիթելային հյուսվածք— Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Շարակցական հյուսվածք-Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Մկանային հյուսվածք— Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք- Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։