
Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
- Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
- Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար
- Բացատրել ծեսի իմաստը
Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։
- Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
Մենք օգտագործում ենք սոխի կեղևը, նաև օգտագործում ենք սննդային գունավոր ներկեր։ Սոխի կեղևն օգտագործում ենք, որպիսի ձվերը կարմիր գույնի լինեն։ Ի տարբերություն մնացած ներկերի, սոխի կեղևը վնասակար հատկություն չունի, և հանգիստ կարող եք ուտել այն ձուն, որը սոխի կեղևով եք ներկել։
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
Եթե այդ ներկերը սննդային չեն, ապա դրանք մարդու մոտ կարող են առաջացնել թունավորումներ, մարսողական խանգարումներ և ալերգիա, ինչը վնասակար է։ Իսկ եթե ուտելի են, ապա խնդիրներ չեն առաջացնի։
- Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
- Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Վնաս
1․ Հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:
2․ Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:
3 Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:
Կազմվածք`

1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև