Рубрика: Քիմիա

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:Ինչ նկատեցինք,ինչու մոմը հանգավ և ինչու ջուրը բարձրացավ խողովակի մեջ:
Օդի  բաղադրությունը`    

1/5 –ը կամ  21% 

Թթվածին (O2

4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)
Ինչու մոմը հանգավ,ինչու ջուրը

Մոմը հանգավ ,որովհետև խողովակի մեջ թթվածինը վերջացավ,իսկ մենք գիտենք,որ առանց թթվածնի այրում տեղի ունենալ չի կարող։Ինչու այդքան ջուր լցվեց։Որովհետև,երբ թթվածինը վերջացավ,ջուրը բարձրացավ այնքան,ինչքան թթվածին կար օդում՝խողովակի մեջ։1/5 մասը մոտավոր,կամ 21 տոկոսը։Եվ ահա իմացանք,որ օդում 21 տոկոսը կազմում է թթվածինը,իսկ մյուս 78 տոկոսը՝ազոտը։Դե մեկ տոկոսի մեջ մտնում են տարբեր նյութեր։

Գործնական աշխատանք դասարանում

Փորձ քիմիայի լաբորատորիայում

Рубрика: Աշխարագրություն

Աշխարագրություն

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 
    Մետաղից շատ իրեր են հիմա պատրաստվում:
  2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
    Մեքենաների համար պետք են մետաղյա մասեր և այդ մեքենաները օգնում են մետաղ ձուլել:

3.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

4.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

Рубрика: Без рубрики

Դաս 17: Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ

Քննարկվող հարցեր
1.Ատոմը՝շարունակեք
2.Տարրը՝ շարունակեք
3.Ատոմը կազմված է՝
4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմ ները և մոլեկուլները……,իսկ քիմիակամ երևույթների ժամանակ մոլեկուլները….. ատոմները,,,,,
5.Պարզ են կոչվում այն …..,որոնք կազմված են…ատոմներից:Բարդ են կոչվում այն …..,որոնք կազմված են…..ատոմներից:
6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ:
7.Պինդ,հեղուկ,գազային  նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են՝ 



Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ

.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակԱղյուսակ.

  Պարզ  նյութեր    Բարդ  նյութեր
H2HCl,
O2H2O
N2Na
P4NH3
Fe,
H2SO4
S8CH4
NaCl

Рубрика: Հայոց լեզւ

Հոլովներ

Ուղական-աթոռ, անտառ, թերթ, ամառ, մարդ, այգի, ընկեր, տուն, եղբայր, մայր,

Սեռական-աթոռի, անտառի, թերթի, ամառվա, մարդուն, այգու, ընկերոջ, տան, եղբոր, մոր,

Տրական-աթոռին, անտառին, թերթին, ամառվան, մարդուն, այգուն, ընկերոջը, տանը, եղբորը, մորը

Հայցական-աթոռ, անտառ, թերթ, ամառ, մարդ, այգի, ընկեր, տուն, եղբայր, մայրը

Рубрика: Գրականություն

Աշխարիհի ամենա ծեր մարդը:Նախագծ

Жизнь человека – это один из самых загадочных феноменов на Земле. Ученые бесконечно бьются над вопросами бессмертия, долгожительства и абсолютного здоровья. К сожалению, многочисленные гипотезы об эффективности тех или иных мер остаются лишь предположениями или вовсе не находят подтверждения на практике. Тем не менее, на Земле есть ряд людей, которые пережили вековой рубеж, чем удивили окружающих и научных мужей.

Մարդկային կյանքը ամենս ամենաառեղծվածային երեւույթներից մեկն է: Գիտնականներն անվերջ պայքարում են անմահության և բացարձակ առողջության հարցերի հետ:Ցավոք արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ վարկածներ մնում են միայն ենթադրություններ, և որևէ հաստատում չեն գտնում: Սակայն երկրի վրա կան մի շարք մարդիկ, ովքեր գոյատևել են դարավոր իրադարձությունը, ինչը զարմացրել է նրանց շրջապատին և գիտնական մարդկանց:

Жанна Луиза Кальман

В списке людей, продемонстрировавших рекордную продолжительность жизни, на первом месте на данный момент гражданка Франции Жанна Луиза Кальман. Она родилась в 1875 году 21 февраля и прожила 122 года, 5 месяцев и 14 дней. Женщина стала старейшей из когда-либо живущих на Земле людей.

Մարդկանց մեջ ովքեր ցույց են տվել ռեկորդային կյանքի տևողություն, առաջին տեղը տվյալ պահին զբաղեցնում է Ֆրանսիայի քաղաքացի Ժաննա Լուիզա Կալմանը.Նա ծնվել է 1875տարվա փետրվարի 21-ին և ապրել է 122 տարի, 5 ամիս և 14 օր.Կինը դարձավ ամենատարեց մարդը, ով երբևէ ապրել է Երկրի վրա.

Также женщина показала и другие рекорды, связанные с долгожительством. Например, она стала единственным человеком, достигшим отметки в 120 лет, что тоже было подтверждено официально.

Նաև կինը ցուցադրեց ուրիշ ռեկորդներ, կապված երկար կյանքի հետ.Օրինակ, ինքը դարձավ միակը մարդը օվ հասավ 120 տարիեկան:Ինչը նույն պեսօֆեցյալ հաստատված է:

Рубрика: Կենսաբանություն

Քնախտ

Կանաչ Էվգլենա, Հողաթափիկ ինֆուզորիա

Հանդիպում է ԿենտրոնականԱրևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր և այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Рубрика: Կենսաբանություն

Հողաթափիկ ինֆուզորիա

Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակները:

Рубрика: Անգլերեն

English. Following A Dream.

  1. Do you know who the person is?

Yes, I do. This is a success story about Lewis Hamilton, one of the best F1 racers out there

2. What is the sport?

Racing

3. Why do you think the text is titled “Following a Dream”?

Because Lewis was dreaming about racing for almost his entire life, and he was so dedicated that at the age of 6 he started winning competitions against adults.

4. When did Hamilton’s dream to become a Formula 1 driver begin?

At the age of 6

5. What did he do when he was 8?

He started racing competitively and even his dad bought him a go-kart so that he could continue racing.

6. What did he tell Ron Dennis when he was 10?

“My name is Lewis Hamilton, and one day I want to drive your cars”

7. Why did Ron Dennis phone Hamilton?

To “sort something out” with Hamilton driving his cars.

8. How old was Hamilton when he joined McLaren’s programme?

14

9. What happened when Hamilton started racing in Formula 1?

He started off the season great, as well as finished it well. Ending the season in 2nd place.

Рубрика: Պատմություն

Պատմություն

Վերածննդի ժամանակաշրջանԿատարման ժամկետը 15․05․20-20․20․02 թթ․Առաջին պարապմունք Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): Երկրորդ պարապմունքՆշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվեստում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համալիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պերուցցի): Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդներում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ): Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս  միտումներն արտահայտվել են գրականության մեջ («Սասնա ծռեր» էպոս, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմ), արմատական տեղաշարժեր են նկատվել իրավունքի (Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ), երաժշտության (Գրիգոր Խուլ, Գևորգ Սկևռացի, Ներսես Շնորհալի և ուրիշներ), թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկարչությունը, կիրառական արվեստն ու արհեստները:Տես նաև ԳեղանկարչությունԵրաժշտությունԹատրոնԿինո,ՃարտարապետությունՄանրանկարչությունՔանդակագործություն:

Կատարման ժամկետը՝ 08․02․21- 15․02․21 թթ․

Рубрика: Գրականություն

Հսկան


      Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան: