Рубрика: Մայրենի

Դու անցորդի պես

Իսահակյան

Դու անցորդի պես

Առաջադրանքներ.

  • ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին…

Այսինքն պետք չէ ամենինչին ծանր նայել և սրտին մոտ ընդունել:

Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր…

Ես այս նախադասությունը կարդալով հասկանում եմ որ պետք չի ամեն մի մանրուքի համար նեղվել:

Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի…

Այսինքն պետք չէ ստիպելով ինչ որ բան սիրել:

  • Ո՞ր պատգամը կառանձնացնեիր՝ որպես կարգախոս. հիմնավորիր ընտրությունդ:
  • Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի:
Рубрика: Մայրենի

Ջեյմս Քրյուս․ «Վաճառված ծիծաղ» Մաս առաջին

%d5%af%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd

Ջեյմս Քրյուս (1926-1997թթ.) — գերմանացի մանկագիր

Վիպակը կարդացեք այստեղ:

Նոյեմբերի 20 — դեկտեմբերի 2

7-րդ դասարան

Առաջին գլուխ, առաջադրանքները.

  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ.
  • նրբանցք-Նեղ (և սովորաբար՝ կարճ) փողոց, փոքրիկ փողոց, որ սովորաբար իրար Է միացնում երկու ուրիշ միմյանց զուգահեռ փողոցներ:
  • լղար- Նիհար, վտիտ
  • կարծեցյալ-Կարծված, ենթադրված, ենթադրական
  • անպատկառ-Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ
  • տաշեղ-Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր
  • տանուլ տալ-Պարտվել, հաղթվել (մրցության՝ խաղի՝ կռվի մեջ)
  • հանդուգն-Համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ:
  • ստահակ- . [գոյական, ածական] Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ:
  • շնչասպառ-Շունչը սպառված՝ սպառվելով, շնչակտուր, շնչահատ:
  • պոռթկում-Որևէ բանի հանկարծական ու բուռն դրսևորում: Եռանդի՝ ոգևորության պոռթկում: Խանդի պոռթկում:
  • միտում- Միտվելը, միտելը:
  • շշպռել- Խիստ կերպով նախատել՝ հանդիմանել:
  • գժտվել- Մեկի հետ տարաձայնություն ունենալ, վիճել, ընդհարվել, կռվել:
  • սողոսկել- Սողալով ներս մտնել
  • մղձավանջ- Ծանր՝ տանջալից երազ (հաճախ շնչահեղձության զգացումով զուգորդված):
  • սրտաճմլիկ- Սիրտը ճմլող՝ ճնշող, սիրտը մորմոքեցնող՝ կսկծացնող:
  • լալկան-  Շարունակ լացող, ամեն մի չնչին բանից լացող:
  • համակել-Ամբողջապես պատել, լցնել, տոգորել (զգացումների՝ ապրումների մասին):

  • Նրանք, ովքեր մեծ և հարուստ քաղաքում քիչ փող ունեն, հաճախ դառնում են մռայլ և նախանձ: — Համաձայն ես այս մտքի հետ. ինչու: Եվ պատճառն այստեղ մարդիկ չեն, այլ՝ նրբանցքները: — Ինչ կապ ունեն նրբանցքները մարդու հոգեվիճակի հետ:

Նայծ ինչ տեսանկյունից նայենք, մարդիկ որոնք աշխաում եմ փորցում են և միևնույն է ոչինչ չեն սատանում դժբաղտանում են, կորցնում են նպատակը և ցանկությունը ինչ որ բան անելու: Բայց ինձ թվում է որ դա կախված է մադուց, եթե ունենա իր մեջ ցանկություն նա կկարողանա եջանկանալ թեկուզ վատ պայմաններում :Եվ երջանիկ լինելու համար ամպայման չի փողով հարուստ լինել:

  • Բայց քանի որ, բարեբախտաբար, այնուամենայնիվ կիրակիներ կան, նա մնաց սովորական տղա: — Կիրակիներն ինչո՞վ էին բախտավորություն, և որն է սովորական տղա լինելու երջանկությունը:

Թիմին խորթ մայրը չէր սիրում նրան, և անգամ տանջում էր, դրա համար երջանկություն էր այն ազատ օրը որ նա կարող է գնալ իր հայրիկի մոտ, որը իրեն սիրում է իրեն:

  • Թիմը դարձել էր ինքնամփոփ և հպարտ, չափազանց հպարտ: Միայն այդ կերպ նա կարող էր պաշտպանվել խորթ մոր հարձակումներից: — Ինչպե՞ս է հպարտությունը պաշտպանում մարդուն հարձակումներից:

Նա հպարտ էր իրեն պահում որպեսիզի բոլորին ցույց տա որ պետք է իր հետ հարգանքով վերաբերվել:

Рубрика: Մայրենի

Աշխարհի ամենա հին կոշիկ: Նախագիծ

«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի-1կամ Թռչունների քարանձավում[1]։ Այն կաշվում թաքցրած մեկ մաս ունեցող կոշիկ է, որը մի քանի հարյուր տարի ավելի հին է, քան «Ötzi the Iceman»-ը և կաշվե կոշիկի ամենահին մասն է աշխարհում՝ հայտնաբերված հնագետների կողմից։ Կոշիկը թվագրվում է Ք.Ա. 4000-2600 տարի առաջ ընկած ժամանակահատվածին։ Հայտնաբերվել է միջազգային թիմի կողմից՝ Բորիս Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, UCLA-ի դասախոս Գրիգոր Արեշյանի կողմից։

Կոշիկը պահպանվել է Թռչունների քարանձավի զով և չոր պայմանների շնորհիվ։ Լայն պահեստի պարունակությունը հայտնաբերվել է նույն քարանձավում, որոնցից շատերը լավ պահպանված ցորեն, գարի և ծիրանի կտեր էին։ Կոշիկը պարունակում էր խոտ, և հնագետները համոզված չէին, որ այն օգտագործվել է ոտքը տաք պահելու համար։ Գլխավոր հնագետը՝ Ռոն Փինհասին չէր կարողանում որոշել, թե ում է պատկանում կոշիկը՝ տղամարդու՞, թե՞ կնոջ։ Նա նշել է, որ այդ դարաշրջանում կոշիկը կարող էր պատկանել և տղամարդու։ Կոշիկի թելերը նույնպես պահպանված էին շատ լավ։

Chalcolithic leather shoe from Areni-1 cave.jpg
Рубрика: Без рубрики, Անգլերեն

We are Sebastatsi

Կրթահամալիրի օրացույցով 2020թ. նոյեմբերին «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ամենամյա ուսումնական ստուգատեսն է:

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը, գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

«Ես Սեբաստացի եմ» բաց դաս. ներկայանում են սովորողները:

ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԸ

Սովորողները ներկայացնում  են իրենց ընտանիքի սեբաստացիներին` սովորող, աշխատող` հին և որ, հարցազրույցներ վերցնում, ֆիլմեր պատրաստում:

«

I’m Nare Yengibaryan,  I study at “Mkhitar Sebastatsi” educational complex, in 7th grade I’m 12 years old. Now I’m in the middle school. I came to this school last year. My brother and sister study at this school too, they are 13 years old. Before that I studied at Levon Shant school. I like this school because it’s very fanny and interesting to learn there.

Рубрика: Մայրենի

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Sebastaci

Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74

Լուսանկարը՝  Մխիթարյան միաբանության կայքից

Սիրում եք գրքեր?Այո!

Իսկ ինչու եք սիրում? Այն մարդը որը գիրք չի կարդում, ապրում է մի կյանք, իսկ այն մարդը, որը գիրք է կարդում ապրում է բազմարիվ կյանքեր:

ինչ հաղինակներ եք սիրում? Ես սիրում եմ ընթերցել Էրիխ Ֆրոմի, Ուլրիխ Բեկի, Նիկլաս Լումանի աշխատենքները:

Ինչ ժանրի գրքեր եք սիրում?Ես սովորաբար ընթերցում եմ գիտական ժանրի գրքեր, բայց ազատ ժամանակ, նաև դետեկտիվներ:

Կուզենայիք գիրք գրել? Ես միշտ երազել եմ գրել գիտականն մենագրություն, և այս տարի իմ երազանքն իրականացվեց:

Рубрика: Պատմություն

ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ

Բաշ Ապարանի (1974-1979) հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Ապարան քաղաքում: Հուշարձանը կանգնեցվել է ի հիշատակ Բաշ-Ապարան ճակատամարտի (1918), երբ խիզախ հայ զինվորներին հաջողվել է ջախջախել թուրք զավթիչներին: Հուշարձանն ասես բաղկացած է երեք խորաններից, որոնք միաձուվելով մեկ ամբողջություն են դառնում: Առաջին խորանը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (1915 թ.), երկրորդը` Բաշ-Ապարան ճակատամարտի քաջ հերոսների հիշատակը, իսկ երրորդը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին: Հուշարձանին ետևի կողմից նայելիս՝ Դուք կտեսնեք, որ կառույցի ուրվագիծը նման է Արագած լեռանը, որը գտնվում է Ապարանի մերձակայքում և խորհրդանշում է տեղացիների կայունությունն, խիզախությունն ու ուժը: Հուշահամալիրից ոչ հեռու գտնվում է լեգենդար հայ գեներալ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանը: Նրա հրամանատարությամբ հայերը երկու անգամ հետ են մղել թուրքական զորքերի կանոնավոր գրոհները:

Рубрика: Մաթեմատիկա

Երկրաչափություն (Դասարանային Աշախատանք)

121

              A

B                         C   

P=40սմ

Pabc=45

Bc=15սմ

Ab+ac+bc=40

2ab+     :15=40

Ab 40-15/2 =12,5

122

                       A

    C               M               B

AB=AC

CM+MB|

Pabc= 32սմ

PACM =24սմ

AM=?սմ

AC+CM=16սմ

AM=24-16=8սմ

2X+2Y=32սմ

X+y=32:2=16սմ

24-16=8սմ

Рубрика: Մայրենի

Սեբաստացու իմացական կարողությունների մասին

Sebastaci

Մենք այնչափ զգուշութեամբ չենք ծածկեր մեր թերութիւները, որչափ նա իրեն առաքինութիւնները:Անոր ականջին այնքան զզուելի չէր օձին սոյլը, որքան գովեստից խոսքերը. վասն զի «ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»: Կափշէր կմնար, թէ ինչպէ՞ս կարելի է հպարտանալ կատարելութեան մը համար, զոր Աստուած տուեր է: Ո՞վ իրմէն աւելի մեծամտելու իրաւունք ունէր, եթէ այս ներելի է, և սակայն ո՞վ իրմէն ավելի խոնարհ եղաւ: Մխիթար, այդ իրեն խոնարհութեամբ և պարզութեամբ. գիտցաւ զամենք ալ շահիլ, և չունեցաւ թշնամի մը, որ յետոյ բարեկամ չըլլայ, և ամենեն աւելի սերտ բարեկամը: Նա՝ հակառակորդաց դէմ ուրիշ զէնք չէր գործածեր, բայց համբերութիւն և լռութիւն, համոզուած՝ թէ «անմեղ վարուց լռութիւնը շատ աւելի զորաւոր և խոսուն է՝ քան ամէն արդարացնող շատախոս պատասխանները»: «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ»,- կըսէ անոր կենսագիրը՝ Ստեփ. Ադոնցը:  Վախճանին յարմար միջոցները գտնելուն մէջ՝ ճարտար և աջողակ, անոնց ընտրութեան մէջ՝ ոչ վաղվաղակոտ էր և ոչ դանդաղ: Անյողդողդ և հաստատամիտ՝ իւր որոշութեանց մէջ, երագ և զգուշաւոր՝ անոնց գործադրութեան ժամանակ, և այնչափ հեռատես՝ որ առաջուց կը գուշակէր գործին ելքը: Միջին շավիղը կը բըռնէր ամեն բանի մէջ, վեհանձնութեան հետ՝ խոնարհամիտ էր, հրամայելու ժամանակ՝ համեստ և բարեշնորհ, խիստ էր՝ բայց քաղցրահամբոյր: Խորագէտ էր՝ այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝ բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Խոսից մէջ ճոխ և առատ, բայց ոչ սնոտիաբան. երբեք անոր բերնէն անօգուտ խոսք մը չլսուեցաւ: Համեստութեան քողին ներքեւ, ծածկած իրեն մեծամեծ գործերը, անձնագուութեան ստուերեն անգամ խործելով, նախանձոտներուն սիրտը կը շահէր: Որքան խիստ էր իւր անձին վերայ, այնքան կարեկցող ուրիշներուն տկարութեանց: Ժիր և փութաջան իրենները խնամելու մէջ, կը մոռնար իւր անձը և հանգիստը, ուրիշները հոգալու և երջանիկ ընելու համար: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝ ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն:

Մխիթար ստեղծող միտք մէ, որ իւրովին կուռճանայ, կը ծաւալի, հսկայ կը դառնայ, երբ իրեն յարմար միջավայրը կը գտնէ: «Բարձր բաները հասկնալու մէջ՝ երագ, նուրբ խնդիրները հետազոտելու մէջ՝ խորունկ և սրատես, ճշմարտութեան խոսից խելամտութեան մէջ՝ կորովամիտ, իմաստները միտքը պահելուն մէջ՝ մեծ յիշողութեամբ օժտուած»: Այս է Մխիթարայ ծանոթից և ժամանակակցաց դատաստանը անոր իմացական կարողութեան մասին:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ.,

Լուսանկարը՝  ՀայմատենագրութեանթուանշայինգրադարանիցՄխիթար Սեբաստացու պատրաստած տպագրական կաղապար-կլիշէներից (Սբ. Ղազար, Հայ գրատպութեան թանգարան)

Չէի ասի որ սիրում եմ կարդալ, բայց լինում են գրքեր որնք կադալիս ես ողղակի բառերն եմ արտասանում իսկ ինքս ընկնում եմ մտքերով, քանի-որ անհետաքրքիր է: Իսկ այն գրքերը որոնք հետաքրքիր են ես հաճույքով կարդում եմ:

Իմ մայրիկը շատ է սիրում կարդալ գրքեր:

Նաև իմ մայրիկը չի լռում, այլ ահակառակը արտահայտում է իր կարծիքը և բացատրում է թշնամուն թե ինչու է այսպես կարծում:

Рубрика: Մայրենի

Մխիթար Սեբաստացին առաջնորդ

Sebastaci

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրար ու շփու էին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ.

Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1981թ., հատոր 7, էջ 633

Խճանկար Սբ. Գրիգոր Նարեկացիի (Սուրբ Ղազար, Մայրավանքի եկեղեցու առաստաղ)

Պատրաստեց՝  Ն.Մ.

Ես Սեբաստացու նման համբերատար չեմ:

Ես ինձ նմանացնում եմ բարիությունով նաև միշտ փորցում եմ հասնել իմ նպատակին:

Իմ հայրիկը նման է Սեբաստացուն բարիությունով, ներողամտությամբ