Рубрика: Աշխարագրություն

Աշխարհագրության Տնային Աշխատանք

1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը: Աշխարագրությունը առաջացեկլ է դարեր առաջ: Աշխարհագրությունը դա հետաքրքիր գիտություն է որը ուսումնասիրում է բնությունը, երկրների դիրքը, տիեզերքը, մոլորակները և այլ հետաքրքիր բաներ…

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Աշխարհը շատ մեծ է, և պետք է շատ ժամանակ որպեսզի ուսումնասիրել ամբողջ աշխարհը, նաև ամեն րոպե կարող է այս աշխարհում ամեն ինչ փոխվել:

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

բնական-Ֆիզիկա, Քիմիա, երկրաչափություն, կենսաբանությունություն, աշխարհագրություն

հասարակական-սոցիոլոգիա, հոգեբանություն, փիլիսոփայություն, մշակույթաբանություն հասարակագիտություն

Рубрика: Մայրենի

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։