Рубрика: Без рубрики, Բնագիտություն

Բնագիտության Տնային Աշխատանք

1**Փորձ.Չօգտագործելով կողմնացույց փորձիր որոշիր . ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բևեռների ուղղությունը:
Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
1. Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ և դրե՛ք հորիզոնական սե- ղանի վրա:
2. Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչև մագնիսանա: Այնուհետև, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյու- սիսային եւ հարավային բևեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բևեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
3. Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բևեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բևեռում:
4. Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արևմուտք:
Հարցեր. 1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը: ,վառելիքի այրման ջերմությունը հեղուկ գազային կամ պինդ վառելիքի այրման ժամանակ անջատվող ջերմության քանակը։
2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:Երկու տարանուն լիցքերով լիցքաորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ և ճայթյուն է լսվում-այսինքն որոն է լսվում:
3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:Մուկը կերավ պանիր, մկանը կերավ կատուն, կատվին կերավ օձը, օձին կերավ առծիվը:
4**Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը:Գրավիտացիոն

Рубрика: Ռուսերեն

Учитель из Ясной Поляны


В тысяча восемьсот пятьдесят девятом году Лев Николаевич Толстой открыл в Ясной Поляне школу для крестьянских детей. Он объявил, что школа – бесплатная и что наказывать в ней не будут. Крестьяне удивились: где ж это видано, чтоб бесплатно учить, и будет ли польза, если не наказывать детей? Скоро все увидели, что школа в Ясной Поляне не похожа ни на какую другую. В толстовской школе ребята учились читать и писать, считать, были у них занятия по русской истории, естествознанию, по рисованию и пению. Но главное: школа не отпугивала ребят, они чувствовали себя в ней свободно и весело.

В классе ученики сидели, кто где хотел: на скамейках, на столах, на подоконнике, на полу. Каждый спрашивал обо всём, о чём ни захочет, разговаривал, советовался с соседями, заглядывал к ним в тетради. Уроки превращались в общую беседу, в общую игру. На дом уроков не задавали. Толстой знал, что в тесной, тёмной избе его ученики не сумеют их выполнить. К тому же дети помогали родителям по хозяйству. На переменах и после уроков Толстой рассказывал ребятам что-нибудь интересное, показывал им гимнастические упражнения, боролся с ними, бегал наперегонки, летом ходил на реку или в лес, зимой катался на санях с гор. Лев Николаевич составил для детей „Азбуку” и „Книгу для чтения”. Это была очень трудная работа. Он хотел, чтобы рассказы в „Азбуке” были понятные, инте ресные и учили ребят добру. Он пересказывал сказки, басни, сочинения разных писателей, вспоминал истории, которые приключались с ним самим или о которых слышал от других. Некоторые истории он записал со слов своих учеников. Толстой мечтал, чтобы русские дети учились по его „Азбуке”, получали из неё первые знания. Создание этой книги он считал одним из самых важных дел в своей жизни.

2. Найдите в тексте антонимы выделенных слов.

Просторная светлая изба-школа в Ясной Поляне, скучные рассказы-рассказы в „Азбуке” были понятные, интересные и учили ребят добру, лёгкая работа-друдная работа, незначительное дело-самых важных дел.

3.Дополните предложения.

1. Л. Н. Толстой открыл для крестьянских детей школу . 2. В школе ребята учились свабодно 3. Дети помогали по хозяйству дома 4. Рассказы в „Азбуке” учат детей 5. Дети свои первые знания получали из Азбуке

4.Прочитайте два небольших рассказа из „Азбуки”.

Как вы думаете, почему Толстой включил их в „Азбуку”? Скажите, чему они учат. Старик сажал яблони. Ему сказали:

„Зачем тебе эти яблони? Долго ждать с этих яблонь плодов, и ты не съешь с них яблочка”. Старик сказал: „Я не съем, другие съедят, мне спасибо скажут.Этот расказ учат что надо думать не только о себе.

Стало мышам плохо жить из-за кота. Что ни день, то двух-трёх съест. Собрались мыши и стали думать, как бы им от кота спастись. Думали, думали, ничего не могли придумать. Вот одна мышь и сказала: „Я вам скажу, как нам от кота спастись. Ведь мы потому гибнем, что не знаем, когда он к нам идёт. Надо коту на шею звонок надеть, чтобы он гремел. Тогда всякий раз, когда он будет от нас близко, нам слышно станет, и мы уйдём.” „Это бы хорошо,– сказала старая мышь, – да надо кому-нибудь звонок на кота надеть. Придумала ты хорошо, а вот повяжи-ка звонок коту на шею, тогда мы тебе спасибо скажем.”Это ычет менше слов больше дел или мичтаь не вредно.

5. Прочитайте пословицы. Скажите, как вы их понимаете. Спишите, поставьте, где нужно, вместо точек ь.

1. Всякая вещь хороша на своём месте. 2. Умный товарищ – половина дороги. 3. Хороша помощь в нужное время. 4. Умную речь приятно слушать.

Рубрика: Ռուսերեն

Третьяковская галерея

Задание1. Прочитайте текст

9 ноября 1863 года в Петербурге, в Академии художеств,произошел необычный случай: тринадцать учеников отказалисьписать картины на тему, которую им предложили в Академии.Обычно Академия предлагала религиозную тему – одну для всехучеников, кончавших Академию. Тринадцать молодых художниковпопросили разрешить им, самостоятельно выбрав тему, рассказать обокружавшей жизни. Им не позволили. Тогда они ушли из Академии иорганизовали художественную артель. Их связывали общие интересыи взгляды на искусство. Вместе работавшие, помогавшие друг другусоветами, художники создавали прекрасные произведения. Ониписали портреты и картины, изображавшие русскую жизнь. Это былоновое искусство, выражавшее интересы и стремления народа.Эти художники оказали большое влияние на развитие русскогоискусства. Хотя Академия продолжала предлагать религиозные темы,
появлялось все больше и больше картин, в которых художникистремились рассказать правду о русской жизни. Первыми такимикартинами, появившимися на выставке в Академии художеств, быликартины Федотова и Перова. Через несколько лет лучшие художникиМосквы и Петербурга, создавшие демократическое искусство, началиездить по городам России и организовывать в них выставки картин.Часто на этих выставках можно было встретить человека с узкимбледным лицом и темной бородой, внимательно рассматривавшегопроизведения художников. Это был Павел Михайлович Третьяков,московский коммерсант. Он любил живопись и на выставкиприезжал, чтобы купить лучшие из картин. Третьяков жил в Москве.В Лаврушинском переулке им было построено здание, в которомбыла собрана большая коллекция картин. Художники, дружившиес Третьяковым, помогали ему покупать ценные картины, рисовалидля галереи портреты лучших русских писателей, ученых, артистов.Они гордились, когда их работы появлялись в залах Третьяковскойгалереи. Третьяков, собравший лучшие картины, сохранил русскуюшколу живописи. Люди, приходившие в галерею, любовалисьпрекрасными произведениями русских художников. Перед смертьюТретьяков подарил свою галерею Москве.Сейчас в этой галерее, являющейся одной из лучших кол-лекций картин русских художников, находятся не только произве-дения, которые собрал Третьяков, но и картины современных художников.

Задание 2. Объясните значение следующих слов и выражений:
артель-в России добровольное объединение людей для совместной работы или иной коллективной деятельности., стремление-նպատակ-Когда стремишься к Мечте , коммерсант, живопись-Искусство изображать действительность красками., демократическое искусство-ժողովրդավարական արվեստ.

Рубрика: Մայրենի

Անխելք Մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Հեքիաթը կոչվեց Անխելք Մարդը քանի որ իր բախտը աղջիկն էր ու վոսկին, իսկ ինքն այնքան անխելք էր որ այդ ամենը բաց թողեց և վերջում գայլը իրան կերավ:

Рубрика: Մայրենի

Անհաղթ Աքլոր Հեքիաթի Բանալին

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Այս հեքիաթը սկսվեց նրանով որ աքլորը վոսկի գտավ թագաովրնել գողացավ ոսկին:Այսինքն թագավորին հերիք չէր իր ունեցած ոսկեղենը և որոշեց գողանալ այն աքլորի մոտից:Միշտ հաղթում է բարին:Չէ որ աքլորը ոչ մի վատ բան չէր արել:

Рубрика: Մայրենի

ՍՈՒՏԱՍԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԱՆԱԼԻՆ

ՍՈՒՏԱՍԱՆԸ1

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։2

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։3

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Այս հեքիաթում աղքատ գյուղացին խորամանկեց և ստացավ այն ինչ ուզում էր:Այսինքն ուզում եմ ասել թե կարևոր չի դու աղքատ գյուղաց ես թե հարուստ թագվոր, կարևոր է քո խելքը:Թագավորը չմտածեց որ կարողե մեկը գա և մի խորամանկ բան ասի, իսկ գյուղացին մտածեց որ կարող է խորամանկ բան ասել, և ստացավ այն ինչի հետևին գնացել էր:

Рубрика: Մայրենի

Մայրենիի տնային և Դասարանային Աշխատանք Գլուխ Տաներկուերորդ

— Այստեղ եմ, — Ալիսը հուզմունքից լրիվ մոռացավ, որ ինքը բավական մեծացել է վերջին մի քանի րոպեի ընթացքում և այնպիսի արագությամբ ցատկեց, որ փեշի ծայրը դիպավ ատենակալների աթոռին՝ շպրտելով նրանց դահլիճում նստածների գլխներին, և նրանք մնացին այդպես չռված: Դա Ալիսին հիշեցրեց ոսկե ձկների ակվարիումը, որ պատահմամբ վայր էր գցել մի շաբաթ առաջ:

— Ա՜խ, ներեցեք ինձ, — խիստ շփոթված գոչեց նա և սկսեց հնարավորին չափ արագ բարձրացնել ատենակալներին, որովհետև ոսկե ձկների դեպքը դեռ թարմ էր, և գիտեր, որ պետք է անմիջապես հավաքել նրանց ու նստեցնել աթոռներին, թե չէ իսկույն կմեռնեն:

— Դատը չի շարունակվի, մինչև բոլոր ատենակալներն իրենց տեղերը չգրավեն, բոլո՛րը, — շեշտը դնելով վերջին բառի վրա, մռայլ ասաց Թագավորը և խստությամբ նայեց աղջկան:

Հանկարծ Ալիսը նկատեց, որ շտապելիս Մողեսին մեջքի վրա է դրել և խեղճ փոքրիկը, չկարողանալով շրջվել, անօգնական շարժում է պոչը: Եվ նորից բարձրացնելով Մողեսին, ուղղեց ու դրեց տեղը:

«Իմիջիայլոց, նրա դիրքը ոչ մի նշանակություն չունի, որովհետև դատավարությունը դրանից չի տուժի», — մտածեց Ալիսը:

Հենց որ ատենակալները փոքր-ինչ ուշքի եկան, քարե տախտակներն ու մատիտները գտնվեցին և հանձնվեցին տերերին, նրանք գործի անցան և ջանասիրաբար գրի առան այդ դեպքը, բացի Մողեսից, որը շշմած լայն բացել էր բերանը և հայացքը հառել առաստաղին:

— Ի՞նչ գիտես այս գործի մասին, — հարցրեց Թագավորն Ալիսին:

— Ոչինչ:

— Առանձնապես ոչինչ, — հետաքրքրվեց Թագավորը:

— Առանձնապես ոչինչ, — կրկնեց Ալիսը:

— Դա շատ կարևոր է, — ատենակալներին դիմեց Թագավորը:

Ատենակալները դեռ նոր էին սկսել գրել, երբ հանկարծ Սպիտակ ճագարն ընդհատեց.

— Դուք երևի ուզում էիք ասել՝ կարևոր չէ, ձերդ գերազանցություն: — Նա խոսեց հարգանքով՝ յուրաքանչյուր խոսքի վրա խոժոռելով ու ծամածռություններ անելով Թագավորին:

— Դե, իհարկե, ուզում էի ասել՝ կարևոր չէ, — շտապ ուղղեց Թագավորը և սկսեց կիսաձայն կրկնել, — կարևոր է, կարևոր չէ, կարևոր չէ, կարևոր է, — կարծես փորձում էր ստուգել, թե որ բառն է ավելի լավ հնչում:

Ատենակալներից ոմանք գրեցին՝ կարևոր է, ոմանք էլ՝ կարևոր չէ: Ալիսը պարզ տեսնում էր նրանց գրածը, որովհետև շատ մոտ էր նստած. «Ի՞նչ նշանակություն ունի, թե որն են գրում», — մտածեց նա:

Մինչ այդ Թագավորը, որն արագ-արագ գրում էր ծոցատետրում, գոչեց.

— Լռությու՛ն, — և կարդաց, — հոդված 42. Ովքեր մեկ մղոնից ավելի հասակ ունեն՝ պետք է հեռանան դատարանից:

Բոլորը նայեցին Ալիսին:

— Ես մեկ մղոն հասակ չունեմ, — ասաց Ալիսը:

— Ունես, — պնդեց Թագավորը:

— Մոտ երկու մղոն ես, — ավելացրեց Թագուհին:

— Ես ոչ մի դեպքում դուրս չեմ գա, — պնդեց Ալիսը, — դա ընդունված օրենք չէ, դուք հենց նոր հնարեցիք:

— Դա օրենսգրքի ամենահին հոդվածն է:

— Ուրեմն պետք է լինի «Հողված 1», — ուրախացավ Ալիսը: Թագավորը գունատվեց, շտապ փակեց ծոցատետրը և ցածր, դողացող ձայնով դիմեց ատենակալներին.

— Ձեր վճիռը:

— Դեռ նոր վկայություններ են լինելու, ձերդ գերազանցություն, — մի արագ ցատկ արեց Սպիտակ ճագարը, — հենց հիմա հայտնաբերվեց այս փաստաթուղթը:

— Ի՞նչ է գրված այդտեղ, — հարցրեց Թագուհին:

— Դեռ չեմ բացել, կարծես բանտարկյալի ձեռքով գրված նամակ է՝ ուղղված ինչ-որ մեկին:

— Եթե ուղղված չէ ոչ մեկին, որն, ինչպես գիտեք, քիչ է պատահում, ուրեմն քո ասածը ճիշտ է, — եզրակացրեց Թագավորը:

— Իսկ ում է հասցեագրված, — հարցրեց մի ատենակալ:

— Հասցե չկա, — պատասխանեց Սպիտակ ճագարը, — փաստորեն վրան ոչ մի բան չի գրված, — խոսելիս նա բացեց թուղթը, — սա բոլորովին էլ նամակ չէ, այլ ոտանավորների մի ամբողջ շարան:

— Դրանք բանտարկյալի՞ ձեռքով են գրված, — հարցրեց մի ուրիշ ատենակալ:

— Ոչ, և դա կասկածելի է, — պատասխանեց Սպիտակ ճագարը: (Ատենակալները շփոթված տեսք ընդունեցին):

— Նա կեղծել է ինչ-որ մեկի ձեռագիրը,— ասաց Թագավորը: (Ատենակալների դեմքերը փայլեցին):

— Ձերդ գերազանցություն, ես չեմ գրել, ոչ ոք չի կարող ապացուցել դա: Այնտեղ ստորագրություն չկա, — արդարացավ Վալետը:

— Եթե չես ստորագրել, — ասաց Թագավորը, — ավելի վատ քեզ համար, ուրեմն չար մտադրություն ես ունեցել, իսկ եթե ոչ՝ ուրեմն որպես ազնիվ մարդ կստորագրեիր:

Այս խոսքերի վրա ծափահարություններ թնդացին: Ամբողջ օրվա ընթացքում Թագավորի արտահայտած ամենախելացի միտքն էր այդ:

— Եվ դա ապացուցում է նրա մեղավոր լինելը, — եզրակացրեց Թագուհին: — Անմիջապես կտրեք…

— Ոչ, այդպիսի բան չի ապացուցում, — հակառակեց Ալիսը, — դուք նույնիսկ չգիտեք, թե ինչի մասին են դրանք:

— Կարդա՛, — Սպիտակ ճագարին դիմեց Թագավորը: Սպիտակ ճագարը դրեց ակնոցը:

— Որտեղի՞ց սկսեմ ձերդ գերազանցություն, — հարցրեց նա:

— Սկսիր սկզբից, — խիստ ասաց Թագավորը, — կարդա մինչև վերջ ու հենց հասնես վերջին՝ վերջացրու:

Դատարանում քար լռություն էր մինչև որ Սպիտակ ճագարը կարդաց հետևյալը.

Ինձ ասացին՝ դու նրա մոտ ես վազել,
Եվ այն մեկն էլ հարցուփորձ է արել քեզ:
Նա իմ մասին քեզ լավ խոսքեր է ասել,
Բայց ասել է, թե չեմ կարով լողալ ես:

Ինձ կանչեցին՝ խոցս տվեցի ես Փորձից,
(Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ),
Իսկ եթե նա ձեռք չքաշի այդ գործից,
Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ:

Ես մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝ հենց երկու,
Դու ինձ՝ երեք, կամ գուցե թե փոքր-ինչ շատ:
Նրա մոտից հետ վերցրիր ողջը դու.
Թեև նրանք իմն են եղել անընդհատ:

Թե խառնվենք պատահաբար նա կամ ես,
Եվ այդ գործին մասնակցություն ունենանք,
Կսպասի, որ նրանց ինքդ ազատես,
Ինչպես մի օր քո միջոցով դուրս եկանք:

Իմ կարծիքով, եթե խորը մտածենք,
(Երբ նա պոռթկաց ու որոշեց վայր իջնել),
Դու եղել ես ընդամենը մի արգելք
Մեր բոլորի և սրա-նրա միջև:

Թող չիմանա, որ նա սիրում է սրանք,
Թող ոչ մեկը երբեք ոչինչ չիմանա,
Թող չիմանան այս մեծ գաղտնիքը նրանք,
Այն հավիտյան միայն մեր մեջ թող մնա[32]:


— Մինչև այժմ եղած վկայություններից ամենակարևորն է, — ձեռքերը շփեց Թագավորը, — այնպես որ, թող այժմ ատենակալները…

— Եթե որևէ մեկը կարողանա բացատրել դրանց իմաստը, — ասաց Ալիսը, — (նա վերջին րոպեին այնքան էր մեծացել, որ բոլորովին չէր վախենում Թագավորին ընդհատելուց), — ես նրան վեց փենս կտամ: Ես դրանց մեջ ամենևին իմաստ չեմ տեսնում:

Ատենակալները գրեցին. «Նա դրանց մեջ ամենևին իմաստ չի տեսնում», բայց նրանցից ոչ մեկը չփորձեց բացատրել ընթերցվածը:

— Եթե դրանք անիմաստ են, — ասաց Թագավորը, — ուրեմն մենք փրկված ենք ամեն տեսակի գլխացավանքից, որովհետև կարիք չունենք իմաստ փնտրելու: Բայց՝ դեռ չգիտեմ… — ձեռագիրը փռելով ծնկներին, շարունակեց նա, — ինձ թվում է, այստեղ ուշադրության արժանի տողեր կան.

«…Թե չեմ կարող լողալ ես»: Դու կարող ես լողալ, — նա դիմեց Վալետին:

Վալետը տխուր օրորեց գլուխը.

— Չեմ կարող: (Նա իսկապես չէր կարող լողալ, որովհետև ամբողջովին ստվարաթղթից էր):

— Մինչև հիմա ամեն ինչ կարգին է: — Թագավորը շարունակեց քթի տակ կարդալ. «Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ»: Սա, իհարկե, ատենակալներին է վերաբերում: «Իսկ եթե նա ձեռք չքաշի այդ գործից…», սա Թագուհու մասին է: «Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ»: Իսկապես ինչ: Էս մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝ հենց երկու», իսկ. սա էլ, անշուշտ, կարկանդակների մասին է, թե Նա ինչ արեց դրանք:

— Ինչո՞ւ չեք շարունակում, ― հարցրեց Ալիսը, — կարդացեք. «նրա մոտից հեա վերցրիր ողջը դու»:

— Իհարկե, այդպես է, — հաղթականորեն բացականչեց Թագավորը, մատնացույց անելով սեղանին դրված կարկանդակները, — դրանից ավելի պարզ ոչինչ չկա: «Երբ որ նա պոռթկաց…», ինձ թվում է, դու երբեք չես պոռթկացել, այնպես չէ՞, սիրելիս, — ասաց նա Թագուհուն:

— Երբե՛ք, — պոռթկաց Թագուհին և թանաքամանը շպրտեց Մողեսի գլխին:

(Դժբախտ փոքրիկ Բիլը դադարեցրել էր մատով գրելը, որովհետև նկատել էր, որ ոչ մի հետք չի մնում քարե տախտակի վրա: Բայց այժմ նա շտապ գործի անցավ՝ օգտագործելով երեսից կաթկթացող թանաքը):

— Իսկապես, դու միայն փռթկում ես, սիրելիս, — կրկին Թագուհուն դիմեց Թագավորը և ժպտալով նայեց շուրջը:

Դատարանում քար լռություն տիրեց:

— Բառախաղ է, — բարկացավ Թագավորը և բոլորը ծիծաղեցին:

— Թող ատենակալները վճիռ կայացնեն, — արդեն որերորդ անգամ կրկնեց Թագավորը:

— Ո՛չ, ո՛չ, — ասաց Թագուհին, — սկզբում պատիժը, հետո դատավճիռը:

— Բացարձակ հիմարություն, — գոռաց Ալիսը, — ո՞վ է տեսել պատժել վճիռ կայացնելուց առաջ:

— Լեզուդ քե՛զ քաշիր, — զայրույթից կարմրատակելով բղավեց Թագուհին:

— Չեմ քաշի:

— Գլխատել նրան, — ճչաց Թագուհին ձայնը գլուխը գցած:

Ոչ ոք տեղից չշարժվեց:

— Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում,— բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), — դուք խաղաթղթերի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ:

Այդ վայրկյանին կապուկն օդ բարձրացավ ու թռավ աղջկա վրա: Ալիսը կես վախեցած, կես բարկացած մի սուր ճիչ արձակեց և փորձեց պաշտպանվել, բայց հանկարծ տեսավ, որ պառկած է գետափին, գլուխը դրած քրոջ ծնկին: Ավագ քույրը քնքշորեն հեռացնում էր ծառերից թափվող չոր տերևները նրա դեմքից:

— Ալի՛ս, սիրելի՛ս արթնացիր, — ասում էր նա, — ի՞նչ երկար քնեցիր:

— Այնպիսի մի զարմանահրաշ երազ տեսա, — ասաց Ալիսն ու պատմեց քրոջն այն ամենը, ինչ կարողացավ հիշել իր տարօրինակ արկածներից, որոնք դուք հենց նոր կարդում էիք: Երբ վերջացրեց, քույրը համբուրեց նրան ու ասաց.

— Սիրելիս, քո երազն իսկապես որ զարմանահրաշ էր, իսկ հիմա վազիր տուն: Արդեն ուշ է, թեյ խմելու ժամանակն է:

Ալիսը վեր կացավ ու վազեց տուն՝ ճանապարհին մտածելով իր հրաշալի երազի մասին:

Իսկ քույրն այդպես էլ մնաց նստած, գլուխը ձեռքին հենած՝ նա դիտում էր մայր մտնող արևը և մտածում քրոջ հետաքրքիր արկածների մասին, մինչև որ քունը տարավ ու երազում տեսավ հետևյալը:

Սկզբում նրա երևակայության մեջ կենդանացավ կրտսեր քույրը: Մի անգամ ևս Ալիսի քնքուշ ձեռքերը գրկեցին նրա ծնկները, և լուրջ, փայլուն աչքերը նայեցին իր աչքերի մեջ: Նա լսում էր քրոջ ձայնի ելևէջները և տեսնում գլխի ծանոթ շարժումը՝ աչքերին թափվող անհնազանդ մազերը հետ տանելու համար: Մինչ այդ, շրջապատը կենդանանում էր ու լցվում քրոջ երազի տարօրինակ արարածներով:

Երկար խոտերը խշշում էին Սպիտակ ճագարի ոտքերի տակ, երբ նա անցնում էր իր կողքով: Վախեցած Մուկը թպրտում էր հարևան լճակի մեջ: Հնչում էին Մարտյան Նապաստակի և նրա ընկերների թեյի բաժակների զրնգոցը անվերջանալի թեյըմպման ժամանակ, Թագուհու սուր ճիչը, որ մահվան էր դատապարտում իր թշվառ հյուրերին: Մեկ անգամ ևս Փոքրիկ գոճի-երեխան փռշտաց Դքսուհու ծնկին, մինչ ափսեներն ու սկուտեղները փշուր-փշուր էին լինում շուրջը: Մեկ անգամ ևս լսվեցին Արծվառյուծի կռնչոցը, Մողեսի մատիտի խզխզոցը, և ծովախոզերի խեղդվող ձայները թշվառ Կրիայի հեռվից եկող հեկեկանքների հետ միասին լցրեցին օդը:

Քույրը նստած նիրհում էր. նա արդեն հավատում էր, որ ինքը գտնվում է Հրաշքների Աշխարհում, չնայած գիտեր, որ աչքերը բացելուն պես ամեն ինչ կվերածվեր գորշ իրականության. խոտը քամուց կօրորվեր, լճակը կխայտար եղեգների ճոճքից, կհնչեր ոչխարի հոտի զանգակների ղողանջը թեյի բաժակների զրնգոցի փոխարեն, իսկ Թագուհու սուր ճիչերի տեղ կարձագանքեր հովվի կանչը: Երեխայի փռշտոցին, Արծվառյուծի կռնչոցին և մնացած բոլոր անսովոր ձայներին (նա համոզված էր) կփոխարիներ ագարակի խառնաշփոթ աղմուկը, իսկ Կեղծ Կրիայի խուլ հեկեկանքների տեղ կլսվեր նախիրի բառաչը:

Վերջապես, նա պատկերացրեց, թե ինչպիսին կլինի կրտսեր քույրը հետագայում, երբ հասուն աղջիկ դառնա: Ջերմորեն ու քնքշանքով իր շուրջը կհավաքի երեխաներին, որոնց աչքերը կփայլեն հետաքրքրությունից, լսելով այդ տարօրինակ հեքիաթը և տարիներ առաջ երազում տեսած Հրաշքների Աշխարհի պատմությունը: Նա երջանիկ կզգա երեխաների հետ, կմասնակցի նրանց ուրախություններին ու թեթև վշտերին հիշելով իր սեփական մանկությունն ու ամառային երջանիկ օրերը:

Գլուխ տասներկուերորդ

  • Ինչի մասին էր վիպակը: Այս վիպակը շատ տարօրիան էի բայց նույ ժամանակ շատ հտաքրքիր:Վիպակը շատ անսպասելի ավարտ ուեցավ:
  • Ինչ կերպարների հանդիպեցինք վիպակում, որոնք կան նաև մեր կյանքում։
  • Ինչ սովորեց Ալիսան՝ հրաշքների աշխարհ ընկնելով:Այս վիպակում մոնք հանդիպեցինք՝Բաճկոնով ճագարին,մկանը,Դքսուհուն,Թագավորին,Ալիսային,քարտերին,թրթուրը,կատուն և այլն
  • Դուք ի՞նչ աշխարհում կուզենայիք հայտնվել և ինչ կուզենայիք սովորել, որ չեք կարողանում սովորել իրական կյանքում:Կուզեի հայտնվել այն աշխարհում որտեղ ամենինչ է կարելի անել՝ թռղել, տարբեր ժամանակներում հայտնվել, ինչի մասին մտածես հայտնվի, կենդանների հետ շփվելու ունակություն ունենալ…
Рубрика: Ռուսերեն

Волшебные краски

Задание 1. Прочитайте текст

Один раз в сто лет самый добрый из всех стариков, Дед Мороз,в ночь под Новый год приносит семь волшебных красок и дарит ихмальчику или девочке. Этими красками можно нарисовать все что захочешь, и нарисованное оживет. Нарисуй корабль и плыви на нем.Можно нарисовать ракету и лететь на ней к звездам. Можно нарисовать стул и сесть на него. Волшебными красками можно нарисовать даже мыло и потом мыться им. Поэтому Дед Мороз приносит волшебные краски самому доброму из всех детей. И это понятно.
Если такие краски попадут к злому человеку, он може тсделать много плохого. Он может, например, нарисовать человеку второй нос, и у человека будет два носа.Поэтому Дед Мороз очень долго проверяет сердца детей,а потом выбирает, кому из них подарить волшебные краски. Один раз Дед Мороз подарил волшебные краски самому доброму из всех добрых мальчиков. Мальчик очень обрадовался краскам и сразу начал рисовать для других. Он начал рисовать для других, потому что был очень добрым. Он нарисовал бабушке теплый платок, маме –красивое платье. Отцу он нарисовал охотничье ружье, слепому мальчику нарисовал глаза, а своим товарищам – новую школу. Но никто не мог использовать то, что он нарисовал. Платок для бабушки был похож на тряпку для мытья пола, а платье, нарисованное длямамы, было такое, что она не захотела даже его примерить. Глаза для слепого были похожи на две голубые кляксы. А школа была такая,что к ней боялись подойти близко.И мальчик заплакал.
Ему так хотелось сделать людей счастливыми!… Но он не умел рисовать и только истратил краски зря.
Он плакал так громко, что его услышал Дед Мороз. Он услыша лмальчика и вернулся к нему. Дед Мороз положил перед мальчиком новую коробку с красками.– Только это, мой друг, простые краски, – сказал Дед Мороз.
–Но они могут стать волшебными, если ты этого захочешь.

Так сказал Дед Мороз и ушел. А мальчик задумался. Как же сделать, чтобы краски стали волшебными и радовали людей?И мальчик начал рисовать. Он рисовал весь день и весь вечер.Он рисовал и на другой, и на третий день, и на четвертый.Прошел год. Прошло два года. Прошло много-много лет.Мальчик стал настоящим художником. Люди с удивлением и восхищением смотрели на его рисунки. Они радовались им и любовались
– Какие чудесные картины! Какие волшебные краски! –говорили они, хотя краски были самыми обыкновенными.

Задание 2 Объясните значение следующих словосочетаний: составьте предложения
волшебные краски, настоящий художник, истратить зря,чудесные картины. Օн был настолько увлечен этими волшебными красками, что забыл настоящие краски>
Время от времени он становился настоящим художником. он потратил зря картины. он получил чудесные краски.

Задание 3 Образуйте форму повелительного наклонения отследующих глаголов: Нарисовать – Нарисуй…Плыть – Плыви…Смотреть –смотри …Слушать –цлушай …Говорить – гавари… Задание 4 Образуйте сравнительную и превосходнуюстепени сравнения от следующих прилагательных: Теплый –теплее … – самый теплый…Красивый – краснвее… – самый…красивый Добрый – дабрее… –самый…добрый Новый – навее…самый новый